ԳԳայանե Թամամյան

Արցախում սուր շնչառական վարակներով պոլիկլինիկա է դիմել 85 հոգի

Արցախում սուր շնչառական վարակներով պոլիկլինիկա է դիմել 85 հոգի

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:

Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել 85 մարդ, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը 32 է, որից 22-ը կամ 68.8%-ը` 0-18 տարեկան երեխաներ:

2019 թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը 121 էր, որից 104-ը (86%)՝ 0-18 տարեկան: Ստացիոնար բուժման մեջ են եղել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:

2020 թ. փետրվարին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795-ը եղել են են 0-18 տարեկան երեխաները, 2019 թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956-ը՝ 0-18 տարեկան երեխաներ: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.

եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը.

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար.

հագնվե´ք եղանակին համահունչ.

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.

հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում