Ազատության հրապարակում տեղի ունեցավ Համահայկական խաղերի փակման արարողությունը

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Համահայկական խաղերի փակման արարողությունը

Տոնական տրամադրությամբ ու հայրենիքում դարձյալ հանդիպելու ակնկալիքով օգոստոսի 13-ի երեկոյան ավարտվեցին Համահայկական 6-րդ ամառային խաղերը:

Հանդիսավոր արարողությունն Ազատության հրապարակում էր համախմբել 6 000 մարզիկների ու պատվիրակների: Նրանք անցած 12 օրվա ընթացքում ստուգում էին իրենց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը տասնյակ մարզաձևերում:

Գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկները մեդալները ստացան անմիջապես մրցավայրերում: Իսկ Երեւանի սրտում Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնեց 5 տարբեր անվանակարգերում հաղթած պատվիրակությունների հատուկ գավաթները: 

Լավագույն պատվիրակություն կոչմանն արժանացան Մոնրեալի ներկայացուցիչները: Համահայկական ամառային 6-րդ խաղերի «Հայտնություն» անվանակարգին արժանացան Արեւմտյան Հայաստանի Մուշ քաղաքի մարզիկները:

Նրանք, ի դեպ, առաջին անգամ էին մասնակցություն ունենում հայրենիքում անցկացվող սպորտային խաղերին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում