Երեւանյան գունավոր վազքից ստացված հասույթը կհատկացվի բարեգործությանը

Երեւանյան գունավոր վազքից ստացված հասույթը կհատկացվի բարեգործությանը

Երեւանում սպասվում է վազքի խելահեղ ու գունազարդ մարաթոն, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանյան մարաթոնի կազմակերպիչների խոսքով՝ վազքին մասնակցելու համար տարիքը եւ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն:

Yerevan color run-ը օգոստոսի 15-ին կմեկնարկի ֆիթնես-նախավարժանքով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից:

Շուրջ երեք կիլոմետր երկարությամբ վազքուղու 4 կետերում մասնակիցների վրա գունավոր փոշիներ կլցվեն: Ի դեպ, դրանք բացարձակ անվնաս են:

Մասնակցության արժեքը 3 000 դրամ է: Վազքը նաեւ բարեգործական նպատակ ունի: Հասույթը «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին է տրամադրվելու:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում