6-րդ անգամ կանցկացվի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը

6-րդ անգամ կանցկացվի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը

6-րդ անգամ 6 օրով Երևանում կմեկնարկի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Ավանդույթի համաձայն՝ կկայանան ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, որոնք էլ կանցկացնեն վարպետության դասեր:

«Ռեանիմանիան» այս տարի հանդես է գալիս նաև բարեգործական նախաձեռնությամբ: Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրիահայ անապահով ընտանիքներին:

«Ռեանիմանիան» այս տարի ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, ցուցադրվելու են 400 լիամետրաժ ու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, հոլովակներ: Փառատոնն ամեն տարի ներկայանում է նոր գաղափարներով ու ծրագրերով՝ փորձելով  զարգացնել նախորդ տարիների նվաճումները:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում