ԱԱրսեն Մկրտչյան

Ստեփանակերտում ընդլայնվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

Ստեփանակերտում ընդլայնվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

Այսօր առավոտյան քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ ալկոգել ախտահանիչ նյութի տարաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում:

Օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանին ենթակա «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառասրահներում:

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է՝ ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահանում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում