Հայրավանք գյուղի վերանորոգված դպրոցը պատրաստվում է նոր ուսումնական տարվան

Հայրավանք գյուղի վերանորոգված դպրոցը պատրաստվում է նոր ուսումնական տարվան

Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի դպրոցականներն առավել անհամբեր են սպասում սեպտեմբերին: Նրանք արդեն նորոգված, բարեկարգ ու հարմարավետ դպրոց ունեն: Հայրավանքի միջնակարգ դպրոցի դռները բաց են եղել ամբողջ ամառ. մուտքը, սակայն, միայն շինարարների համար էր:

Պետական բյուջեի միջոցներով 2008-ից իրականացվող աշխատանքների համար ծախսվել է մոտ 315 մլն դրամ: Կառուցվել է ուսումնական նոր մասնաշենք եւ կաթսայատուն, փոխվել է գործող կրթօջախի տանիքը, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Վերանորոգվել են նաեւ դպրոցի ճաշարանը, սանհանգույցները, մարզադահլիճը, շենքում անցկացվել է ջեռուցման համակարգ: Մինչեւ նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզի եւս 21 հանրակրթական հաստատություններում կավարտվեն մասնակի նորոգման աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում