Ամերիկացի արհեստավարժ ինժեներները մարդասիրական առաքելությամբ Հայաստանում են

Ամերիկացի արհեստավարժ ինժեներները մարդասիրական առաքելությամբ Հայաստանում են

Կանզասի Ազգային գվարդիայի օդուժի եւ ցամաքային ուժերի ինժեներական կազմի ներկայացուցիչները Հայաստանում են: Ինժեներները մարդասիրական առաքելությամբ օգնում են կյանքի կոչել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնած մի շարք ծրագրեր:

Դրանք ուղղված են Հայաստանի քաղաքացիների կենցաղային պայմանների բարելավմանը: Ամերիկացի ինժեներները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Աշտարակի հիվանդանոցում եւ Երեւանի տարեցների թիվ 1 տուն-ինտերնատում:

Կանզասի ազգային գվարդիայի 53 կամավորների ուժերով նորոգվել է նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մարզադահլիճը: Բոլոր պայմանները հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող աշխատակիցների կարիքներին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը Տարածքային կառացվարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուների հետ ամփոփել է աջակցության ծրագրի վերջին շրջանի գործուներությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում