Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար՝ հայտնում է կոմիտեի Ֆեյսբուքի էջը: 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝

  • ջրամատակարարում.
  • ջեռուցում.
  • հյուրանոցային համարների կահավորանք.
  • յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն:

Լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA

Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ՝ 077 597 157

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում