ԳԳոհար Սիմոնյան

Փաստաբանական գործունեության սահմանափակումը վերացվել է. հրապարակվել է Պարետի լրամշակված որոշումը

Փաստաբանական գործունեության սահմանափակումը վերացվել է. հրապարակվել է Պարետի լրամշակված որոշումը

ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փաստաբանական գործունեության սահմանափակումը վերացվել է, և հրապարակվել է Պարետի լրամշակված որոշումը:

«Պարետի՝ 24.03.2020թ. որոշմամբ սահմանափակվել էին տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ որոշ բացառություններով: Բացառությունների մեջ ներառված չէր փաստաբանական գործունեությունը:

Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում, և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով:

Նշված որոշման համաձայն, փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում