ԳԳոհար Սիմոնյան

Կոմունալների վճարումների խնդիրը լուծվել է. Գայանե Աբրահամյան

Կոմունալների վճարումների խնդիրը լուծվել է. Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ մի անգամ ևս հիշեցնելով, որ կոմունալ վճարումների խնդիրը լուծվել է:

«Սիրելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ կոմունալների վճարումների խնդիրը ևս լուծվել է.

  •  ՉՎՃԱՐԵԼՈՒ դեպքում ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ և չեն կարող անջատել հոսանքը, գազը կամ ջուրը։

Սա չի ենթադրում, որ հետո չպետք է վճարել արդեն իսկ սպառված ծառայությունների դիմաց. հաջորդ ամիսներին այս ամսվա պարտքը պետք է մարվի։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:

Միաժամանակ, վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- ՀԾԿՀ-ի ծանուցումն է մեջբերել պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում