ԳԳոհար Սիմոնյան

Շնորհավորեցի գործընկերոջս Նովրուզի առթիվ. Զոհրաբ Մնացականյանը՝ Զարիֆի հետ հեռախոսազրույցի մասին

Շնորհավորեցի գործընկերոջս Նովրուզի առթիվ.  Զոհրաբ Մնացականյանը՝ Զարիֆի հետ հեռախոսազրույցի մասին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում անդրադարձել է Իրանի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նովրուզի առթիվ։ Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ու համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- գրել է Մնացականյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում