Ներքին Գետաշենի մանկապարտեզի շինարարությունը կավարտվի ձմռան սկզբին

Ներքին Գետաշենի մանկապարտեզի շինարարությունը կավարտվի ձմռան սկզբին

Ներքին Գետաշեն համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջովին վերակառուցված եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզ:

Պետբյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը, ըստ կառուցապատողների, կավարտվի ձմռան շեմին: Մինչեւ այդ կկատարվեն մանկապարտեզի շրջակայքի բարեկարգման, ցանկապատման, խաղահրապարակի կահավորման, կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները:

Ըստ նախագծի՝ նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն շինարարները վստահեցնում են՝  շենքային պայմանները բավարար կլինեն ընդունել մինչեւ 200 երեխա:

Նորակառույց մանկապարտեզի շահագործմանն անհամբեր սպասող ներքինգետաշենցիները վերջնականապես կազատվեն երեխաներին հարեւան համայնքների մանկապարտեզներ տեղափոխելու խնդրից: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում