
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում հրապարակել է մարտի 25-ի դասացուցակը:
«Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝
- Մաթեմատիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունի
- Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Եվրասիայի գետերը
- Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի ամփոփում
- Ֆիզկուլտուրա
11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝
- Մաթեմատիկա․ Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները
- Ֆիզիկա․ Հորիզոնական նետված մարմնի շարժումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝
✅14։00 - Հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ Թվային հաջորդականության գաղափարը
✅14։30 - Հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ Թվային հաջորդականությունների հատկությունները
✅15։00 - Երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ Զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը, քառանկյան մակերեսի բանաձևը
✅15։30 - Երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ Հերոնի բանաձևը»:







