ԳԳոհար Սիմոնյան

Ելքը համագործակցությունն ու փորձի փոխանակումն է. 50 երկրների կրթական պատասխանատուները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանը

Ելքը  համագործակցությունն ու փորձի փոխանակումն է. 50 երկրների կրթական պատասխանատուները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ֆեյսբուքում տեղեկացրել է , որ այսօր տեսակապով մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են 50 երկրների կրթական պատասխանատուները:

Գլխավոր եզրակացությունը մեկն է եղել՝ բոլորը պիտի այս դժվար օրերին միմյանց փորձը հաշվի առնեն ու միմյանցից սովորեն:

«Օրերս տեսակապով մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին 50 երկրների կրթական պատասխանատուներ:

‼️ Քննարկման թեման՝ կորոնավիրուսով պայմանավորված ուսումնական առկա գործընթացների դադարեցումն էր և հեռավար կրթության կազմակերպումը: Խնդիրների բախվում են բոլոր երկրները, և դրանց լուծումը հնարավոր է միայն համագործակցությամբ և լավագույն փորձի փոխանակմամբ:

✅«Նախարարները պետք է հաշվի առնեն իրավիճակի յուրահատուկ լինելը և այն, որ միասնական մոտեցում գոյություն չունի: Մենք բոլորս պետք է սովորենք միմյանցից և այս ճգնաժամի պատճառով կառուցենք ավելի ուժեղ կրթական համակարգ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերի տեղակալ Ստեֆանիա Ջիանինին:

✅Հեռավար ուսուցումը ներառական դարձնելու համար անհրաժեշտ է միասնական մոտեցում և ավելի սերտ գործընկերություն․ սա էր տեսակոնֆերանսի առանցքային եզրակացություններից մեկը»,- գրել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում