Հնագիտական նոր բացահայտումներ Տավուշի մարզում

Հնագիտական նոր բացահայտումներ Տավուշի մարզում

Դիլիջանի տարածքում հայտնաբերվել է նոր դամբարան, որը հնագետները դեռևս չեն ուսումնասիրել: Հենց այս տարածքում է գտնվել «Ռեդկին լագեր» նշանավոր հնավայրը, որի գտածոները ցուցադրվում են Էրմիտաժում, Երևանի և Թբիլիսիի պատմության թանգարաններում և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում: 

Դիլիջանի մերձակա տարածքում  պատահականորեն բացված դամբարանը  վերստին հաստատում է, որ Աղստև գետի ափի այս տեղանքը սպառված չէ նոր բացահայտումների համար և դեռ ասելիք ունի հնագիտությանը:

Գտածոները վերագրվել են ուշ բրոնզե դարից վաղ երկաթե դարին անցման շրջանին: Խորհրդային տարիներին Պիոտրովսկու պեղումների արդյունքում այն ոչ միայն բնորոշվեց հետաքրքիր և հարուստ հուշարձան, այլև դարձավ ելակետ Անդրկովկասի մի շարք հուշարձանների ժամանակը ճշտելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում