ՎՎարդան Հովսեփյան

Բակո Սահակյանը օպերատիվ շտաբի առջև նոր խնդիրներ է դրել

Բակո Սահակյանը օպերատիվ շտաբի առջև նոր խնդիրներ է դրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է նաև բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:

Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և  արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում