ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):

2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում