Խորհուրդներ ամռանը սննդային թունավորումներից խուսափելու համար

Խորհուրդներ ամռանը սննդային թունավորումներից խուսափելու համար

Ի՞նչ ուտել եւ ի՞նչ չուտել ամռանը թունավորումներից խուսափելու համար: Այս հարցերի պատասխանները գրեթե չեն փոխվում:

Գաստրոէնտերոլոգ-թերապեւտ Աննա Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում հաճախակի դարձած թունավորումներին ու ճիշտ սնվելու խորհուրդներ տվել:

Բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է զերծ մնալ ծանր, դժվարամարս կամ պահածոյացված սնունդ օգտագործելուց: Պետք է նախապատվությունը տալ թարմ սննդամթերքին: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հնարավորինս շատ հեղուկ օգտագործել:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ խոսել է խանութներում ու վաճառքի այլ կետերում սննդի անվտանգության մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետեւել պիտանելիության ժամկետին ու սանիտարական պայմաններին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում