ԱԱրևիկ Աբելյան

Սուր շնչառական հիվանդություններին առնչվող կանչերը հունվար-փետրվարի համեմատ նվազել են. Թ.Ստեփանյան

Սուր շնչառական հիվանդություններին առնչվող կանչերը հունվար-փետրվարի համեմատ նվազել են. Թ.Ստեփանյան

Շտապօգնությունը միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ նրանից՝ արտակարգ դրություն է թե ոչ: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 

Նա տեղեկացրեց, որ հունվար-փետրվարի համեմատ մարտին կանչերի թիվը նվազել է: «Եթե հունվար-փետրվարին օրական 900-950 կանչ էր գրանցվում, հիմա՝ 700-750 կանչ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ թվում նվազել են սուր շնչառական հիվանդություններին առնչվող կանչերը՝ 150-220 կանչից հասնելով 100-140-ի:  

Թ.Ստեփանյանը նշեց, որ կանչերի մեծ մասն առնչվում են սիրտ-անոթային հիվանդություններին, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, և երրորդ տեղում՝ վնասվածքները:  

Թ.Ստեփանյանն ասաց, որ շտապօգնության աշխատակիցներից այս պահին մեկուսացվածներ և ինքնամեկուսացվածներ չկան: 

Շտապօգնության ծառայության տնօրենը նշեց, որ շտապօգնությունը կորոնավիրուսի թեստավորում չի իրականացնում, իսկ քաղաքացին ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվում է միայն այն դեպքում, եթե առկա են համապատասխանախտանիշներ, և հստակեցվում է նրա շփման հնարավոր շրջանակը: 

Նա հորոդրեց բնակիչներին՝ զանգել և հրավիրել շտապօգնություն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ բրիգադները գերծանրաբեռնված են աշխատում: 

Թ.Ստեփանյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշեց, որ շտապօգնության մեքենաները նույնպես ներգրավված են մեկուսացված քաղաքացիներին համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում