ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը թողնում է պաշտոնը: 1lurer.am-ի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը:
«Ես դադարեցնում եմ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով»,- ասաց Արամ Ավետիսյանը։










