ՆՆարեկ Սահակյան

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ՝ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։

«Արմենիա» ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում