ԳԳայանե Թամամյան

Անհայտ անձինք փորձում են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայփոստի» պարզաբանումը

Անհայտ անձինք փորձում են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայփոստի» պարզաբանումը

Վերջին օրերին «Հայփոստ» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստ»-ից ստացել են հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Ընկերությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել:

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում