ՎՎարդան Հովսեփյան

Արև մարդիկ պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ. ՀՀ ՄԻՊ

Արև մարդիկ պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ. ՀՀ ՄԻՊ

Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձ է հղել.

«Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։

Պետությունը պետք է որոշումների ընդունման գործընթացին մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, հատկապես այն որոշումների, որոնք նրանց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր»։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում