Հայ եկեղեցու ընդհանուր կանոնադրության մշակումը ընթացքի մեջ է

Հայ եկեղեցու ընդհանուր կանոնադրության մշակումը ընթացքի մեջ է

2009-ից սկսած, երբ եկեղեցական ներկայացուցչական ժողովը որդեգրեց Հայ առաքելական եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությունը, առավել ակտիվ ընթացք ստացավ հայոց եկեղեցու ընդհանուր կանոնադրության ստեղծման գործընթացը, որը սկսվել էր դեռ Վազգեն Առաջին վեհափառ-հայրապետի գահակալության վերջին տարիներին:

Գնահատելով կանոնակարգի մշակման երկարամյա ընթացքը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջնականորեն ձևավորված կանոնակարգերի նշանակությանը մեր եկեղեցական կյանքում:

Ի պատասխան շրջանառվող լուրերի, թե եկեղեցական վերջին ժողովի ընթացքում մեր երկու նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները թեմական կառույցի մակարդակի են իջեցնելու, Տեր Վահրամը փաստեց, որ դրանք ընդամենը  կարգալույծ հոգևորականների անհիմն մեղադրանքներն են:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում