ԱԱննա Ավետիսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն:

Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, առաջընթացի և ձեռքբերումների սկիզբ:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ նաև հաստատակամություն՝ ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին մեր երկրի բարեկեցիկ և ժողովրդավար ապագան կերտելու հարցում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում