ՌՌոզա Խաչատրյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ առցանց հարթակում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ առցանց հարթակում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության  մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք  առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:  

Առցանց հարթակում մեր այցելուներին առաջարկում ենք «360 stories» ցանցում վիրուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն:

Նախատեսում ենք նաև մեր այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես  անցկացնել այս հարթակում: Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին, բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին:

Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք  առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում