ԱԱննա Ավետիսյան

Երևանում փեսան շքամուտքում սպանել է աներոջը՝ կրակելով նրա ուղղությամբ

Երևանում փեսան շքամուտքում սպանել է աներոջը՝ կրակելով նրա ուղղությամբ

Մարտի լույս 19-ի գիշերը՝ ժամը 5:20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։

Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզել են, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա՝ բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ և այլ առարկաներ։

Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերել, վնասազերծել ու բերման են ենթարկել Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում