ԱԱրևիկ Աբելյան

ՏԿԵՆ-ը առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունը

ՏԿԵՆ-ը առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունը

ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունը: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:

«Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ուղարկել պաշտոնական էլփոստի [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի https://e-request.am/hy/ միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում