ՆՆարե Ոսկանյան

Բանակում կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Բանակում կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն Արցախի նախագահի  մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում