ՇՇողիկ Գալստյան

Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությամբ. նախագահը շնորհավորել է Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը

Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությամբ. նախագահը շնորհավորել է Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:

Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումով (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությամբ: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենով, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությամբ ու համառությամբ, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»:

Նախագահը նշել է, որ արդեն ընթերցել է Մարգարիտա Դարբինյանի կողմից իրեն նվիրած գրքերը, որոնք իր մեջ ամրապնդել են նվիրյալ գիտնականի և լուսավոր մարդու նրա կերպարը:

Նախագահը Սարգսյանը հոբելյարին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում