ՎՎարդան Հովսեփյան

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նախագահ Արմեն Սարգսյանը վրաց գործընկերոջը մաղթե­լ է քաջառողջություն և նորանոր հաջողություններ կարևոր առաքելության իրականացման գործում: 

«Մեր ժողովուրդների բարեկամությունը խարսխված է ամուր հիմքերի վրա: Դարեր շարունակ մենք կողք կողքի կառուցել և արարել ենք՝ նպաստելով մեր տարածաշրջանի տնտեսական, մշակութային և քաղաքակրթական զարգացմանը։

Համոզված եմ, որ փոխշահավետ համագործակցության բարի ավանդույթն ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման ամուր երաշխիքն է»,- նշված է նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ընթացիկ տարում նախատեսված իր այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում