ՎՎարդան Հովսեփյան

ՄԻՊ-ին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ

ՄԻՊ-ին առընթեր՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության  խորհուրդ

Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է ստեղծել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ:

Խորհրդի նպատակներից են՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու իրավունքներից և ազատություններից լիարժեք և հավասարապես օգտվելու հնարավորությունների, անկախ ապրելու, միջավայրային արժանապատիվ ներգրավվածության երաշխավորումը, մասնակցությունը որոշումների կայացմանը և այլն:

Խորհրդի անմիջական խնդիրներից են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը, համակարգային խնդիրների վերհանումը և դրանց լուծման առաջարկների ներկայացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությանն ուղղված հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը և այլն:

Խորհրդի հայեցակարգի, գործառույթների, խորհրդի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերն ավելի վաղ քննարկվել են Պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների և անկախ մասնագետների հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելումը և պաշտպանությունը:

2019-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում