ԳԳոհար Սիմոնյան

Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի կորոնավիրուսից տուժած բիզնեսին. BBC

Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի կորոնավիրուսից տուժած բիզնեսին. BBC

Բրիտանիայի կառավարությունը որոշում է կայացրել 330 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնել կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժած բիզնեսին: Այս մասին, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է ֆինանսների նախարար Ռիշի Սունակը: Այս գումարն «աննախադեպ» է որակվում, որովհետև կազմում է բրիտանական ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը և Միացյալ Թագավորության բյուջեի ավելի քան մեկ երրորդը:

Նախարարի խոսքով՝ նման ծավալի օգնությունն անհավանական կլիներ մի քանի շաբաթ առաջ: Բայց քանի որ կորոնավիրուսն «արտակարգ իրավիճակ է ինչպես հանրային առողջության, այնպես էլ տնտեսության համար», «կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի՝ մեծ կամ փոքր»:

Նշվում է, որ եթե ​​այդ գումարը չբավարարի, կառավարությունը լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի:

«Ցանկացած ձեռնարկատեր, որը փողի կարիք կարիք կունենա վարձակալության, աշխատավարձի վճարման և այլ ծախսեր կատարելու համար, կկարողանա լավ պայմաններով վարկ ստանալ»,- ասել է Մեծ Բրիտանայի ֆինանսների նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում