Աննա Հակոբյանը երախտագիտություն է հայտնել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալական նամակ ու քաղցրավենիք է ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին՝ երախտագիտություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար: Այս մասին լուրը հաստատեցին վարչապետի տիկնոջ գրասենյակում:
Տիկին Հակոբյանը գրել է, որ «այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները»:







