ՄՄարի Կոստանյան

Copa America-ն մեկ տարով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Copa America-ն մեկ տարով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև 2021 թվականը հետաձգվել է նաև Copa America-ն՝ Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղերը: Այս մասին գրում է USAToday-ը: 

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան՝ CONMEBOL-ը, հայտարարել է, որ ֆուտբոլի մրցաշարը Կոլումբիայում և Արգենտինայում կանցկացվի հունիսի 11-ից մինչև հուլիսի 11-ը, այն նույն օրը, երբ նախանշված է Եվրոպայի առաջնությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սրանք արտակարգ միջոցառումներ են անսպասելի իրավիճակում: Այս միջոցները հիմնարար անհրաժեշտություն են վարակի զարգացումն ու տարածումը կանխարգելելու համար, ինչն արդեն գոյություն ունի կոնֆեդերացիայի անդամ բոլոր երկրներում»:

«Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում, ՈՒԵՖԱ-ին ու նրա նախագահ Ալեքսանդր Չեֆերինին համատեղ աշխատանքի ու համակարգված որոշման համար, որի արդյունքում որոշվել է հանուն ֆուտբոլային ընտանիքի բարօրության հետաձգել EURO-2020-ը»:

Վերջին անգամ Copa America-ն անցկացվել է 2019-ին Բրազիլիայում, որի ժամանակ հաղթել են տանտերերը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ CONMEBOL-ը դադարեցրել է նաև ակումբի մրցումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում