ՄՄարի Կոստանյան

Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմակայանը կրկին հրթիռակոծվել է

Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմակայանը կրկին հրթիռակոծվել է

ՆԱՏՕ-ի ռազմաբազա է հրթիռակոծվել Իրաքում: Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բաղդադի մոտակայքում տեղակայված զինուժին պատկանող ռազմակայանի ուղղությամբ արձակվել է մի քանի հրթիռ: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:

Ռազմաբազայում տեղակայված են Իսպանիայի զորախմբերը, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարին:

Սա վերջին օրերին արձանագրված արդեն երրորդ հարձակումն է Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմակայանի վրա: Անցյալ շաբաթ ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով մահացել էր երեք զինվորական:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում