ԱԱննա Ավետիսյան

Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի էջում: 

«Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020 թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.

- Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

- Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում