ՆՆարե Ոսկանյան

ԿԲ-ն որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքը դադարեցնելու որոշում չի կայացրել

ԿԲ-ն որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքը դադարեցնելու որոշում չի կայացրել

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 16-ի դրությամբ ԿԲ-ն որևէ

առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացրել:

«ՀՀ Կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղեր՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև՝

ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,

Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,

Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,

Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ:

Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների

բնականոն սպասարկում՝ կիրառելով առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում