ԳԳայանե Թամամյան

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ​​​​քաղաքացիների ընդունելությունն իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ​​​​քաղաքացիների ընդունելությունն իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ​​​​քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացվելու է միայն նախնական գրանցման (պայմանավորվածության ձեռք բերման) դեպքում։ ​​

​«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ. փոստի հետևյալ հասցեին՝ [email protected]` նշելով ձեր հեռախոսահամարը։

​Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ»,- ասված է հայտարարության մեջ։​​

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում