ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով Հռոմից վերադառնում են Երևան. Ավինյան

ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով Հռոմից վերադառնում են Երևան. Ավինյան

Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և #հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով #Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։

Նշենք, որ ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են #առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Մեր հայրենակիցներին մաղթում եմ ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»,- գրել է Տ.Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում