Վան Գոգ՝ ընչազուրկների նկարիչը

Վան Գոգ՝  ընչազուրկների նկարիչը

Վան Գոգը նկարել սկսել է վաղ տարիքից: Պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է Հոլանդիայում: Նրա ստեղծագործությունները թեպետ ժամանակի աչքին անսովոր էին, երբեմն` ոմանց համար ծիծաղելի, բայց բոլորը մեծ սեր էին տեսնում Գոգի առաջին նկարներում` «Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը>>: Այս կտավներում նա արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը:

Վան Գոգն իրեն անհաջողակ էր համարում: Դեմքի նարնջագույն երանգը երբեմն նրան ստիպում էր փախչել իրենից: Դա այն ժամանակներն էին, երբ  սալոններում արդեն հայտնվում էին իմպրեսիոնիստների աշխատանքներ: 1888-ին Վան Գոգը տեղափոխվեց Փարիզ: Այդ շրջանից նրա գործերում մուգ գույները փոխարինվեցին կապույտի, ոսկեդեղինի, կարմիրի մաքուր ու պայծառ երանգներով:

Կյանքի վերջին տարիներին ծանոթացավ մեկ այլ հայտնի իմպրեսիոնիս Պոլ Գոգենի հետ, միասին արվեստանոց հիմնեցին, որտեղ ապրում և աշխատում էին: Բայց Վան Գոգի մոտ արդեն սկսել էր հոգեկան ծանր շրջան: Երբ ընկերը հայտարարեց, որ ցանկանում է տեղափոխվել, Գոգն ընկերոջ դիմաց նյարդային ցնցումների մեջ, վերցրեց դանակը և կտրեց ականջը:
Վան Գոգին տեղափոխեցին հոգեբուժարան: Այսեղ էլ նա ինքնասպան եղավ:

Մանրամասները՝ տեսանյութում
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում