Բժիշկներին հաջողվել է կայունացնել Արիանայի վիճակը, բայց այն շարունակում է մնալ ծանր

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Արիանայի վիճակը, բայց այն շարունակում է մնալ ծանր

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի առողջական վիճակի մասին «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի հետ է խոսել ԿԳՄՍ նախարարը։ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիանե Կաոլիի ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:

Առողջություն եմ մաղթում Արիանե Կաոլիին:

Հիշեցնենք՝  ԱԻՆ-ն ծառայությունը հայտնել էր, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում