ՌՌոզա Խաչատրյան

Բավրայի անցակետից մեկուսացված 2 ուկրաինացի վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել

Բավրայի անցակետից մեկուսացված 2 ուկրաինացի վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ երեկ Բավրայի անցակետից մեկուսացված երկու ուկրաինացի վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 1lurer-ը հայտնել էր, որ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել էր, որ բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն՝ նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում