ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսը Էրիկսենին «զրկեց» տանիքից

Կորոնավիրուսը Էրիկսենին «զրկեց» տանիքից

Կորոնավիրուսը կաթվածահար է անում կյանքը Իտալիայում: Սպորտը զերծ չի մնում վիրուսի ազդեցությունից: Նախ հանդիսականների մուտքը մարզադաշտեր արգելվեց, հետո էլ ֆուտբոլային հանդիպումները հետաձգվեցին, «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս ախտորոշվեց և այլն: Մեկուսացվեցին շատերը, և մարզական կյանքը կանգ առավ:

Marca-ն տեղեկացնում է, որ  հունվարին «Ինտեր» տեղափոխված կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դեռ չէր հասցրել տուն գնել Միլանում ու բնակվում էր Լոմբարդիայի հյուրանոցներից մեկում: Կորոնավիրուսի պատճառով այդ հյուրանոցը փակվել է՝ դանիացուն թողնելով դրսում:

Marca-ի փոխանցմամբ՝ «Ինտերն»  արդեն մարզաբազայից սենյակ է հատկացրել կիսապաշտպանին:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում