ՌՌոզա Խաչատրյան

Բոլորիցս այժմ պահանջվում են առավելագույն զգուշավորություն և ուշադրություն. Ռոնալդու

Բոլորիցս այժմ պահանջվում են առավելագույն զգուշավորություն և ուշադրություն. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հետևորդներին կոչ է արել լրջորեն վերաբերվելու կորոնավիրուսի տարածման խնդրին:

«Աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, ու բոլորիցս այժմ պահանջվում են առավելագույն զգուշավորություն և ուշադրություն: Այսօր ձեզ եմ դիմում ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես հայր, որդի, մարդ, որը հետաքրքրված և անհանգստացած է ամբողջ աշխարհի ուշադրությունը գրաված այս խնդրով: Կարևոր է հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և իշխանությունների այն հորդորներին, թե ինչպես գործել այս իրավիճակում:

Մարդկային կյանքի պաշտպանության կարևորությունը պետք է բարձր լինի մնացած ամեն ինչից: Մտքերով բոլորի հետ եմ, որոնք որևէ հարազատ են կորցրել, և ցանկանում եմ հոգեբանորեն աջակցել նրանց, որոնք պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ թիմակից Դանիելե Ռուգանին: Կընդգծեմ նաև բժշկական բոլոր աշխատակիցներին, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը՝ փրկելով ուրիշներինը»,- գրել է Կրիշտիանուն Թվիթերի իր էջում՝ գրառմանը կից տեղադրելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հրապարակած հորդորների ցանկը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու թեմայով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում