ՆՆարե Ոսկանյան

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։

Նույն բովանդակությամբ  լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։ Այս մասին հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:

 

Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքել է տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա,  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում