Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի երրորդ տուրը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի երրորդ տուրը

Մոսկվայում տեղի «ԲԿՄԱ»-ն մատուցեց իսկական անակնկալ՝ 2-2 հաշվով ավարտելով իր հանդիպումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նույն խմբում ընդգրկված «Ռոման» սեփական հարկի տակ 1-7 հաշվով պարտվեց «Բավարիային»:

«Բարսելոնան» տանը 3:1 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ:  Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ուրուգվայցի Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթեց «ԱՊՕԷԼ»-ին:

Լոնդոնի «Չելսին» 6 անպատասխան գնդակ ուղարկեց սլովենական «Մարիբորի» դարպասը, իսկ G խմբի մյուս խաղում «Շալկեն» Գելզենկիրխենում վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ՝ 4:3:

Ընդ որում, պորտուգալացիները 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: H խմբում բելառուսական «ԲԱՏԷ»-ն Բորիսովում 7 անպատասխան գոլ բաց թողեց Դոնեցկի Շախտյորից, որի կազմում 5 գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն: Ուկրաինայի չեմպիոնը 6 գոլերը խփեց առաջին խաղակեսում:

Խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի Աթլետիկին: Ընդհանուր առմամբ 8 խաղում խփվեց 40 գոլ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում