ԳԳոհար Սիմոնյան

Պետք է միասին հաղթենք այս վիրուսին. Մակրոնը՝ ուղիղ եթերում

Պետք է միասին հաղթենք այս վիրուսին. Մակրոնը՝ ուղիղ եթերում

Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը րոպեներ առաջ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից Ֆրանսիայում փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները:

Մակրոնը բոլոր քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինել հատկապես ծերերի և հիվանդություն ունեցողների նկատմամբ, իսկ Առողջապահության նախարարությանը կոչ արեց վիրուսի ցանկացած կասկածի դեպքում արագ արձագանքել:

«Մենք պետք է փրկենք մարդկանց կյանքերը նոր կորոնավիրուսից: Կյանքերը, որ մեզ համար այնքան թանկ են»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նշել է, որ «այս վիրուսը անձնագիր չունի», հետևաբար, պետք է կոորդինացնել ուժերը և միասին հաղթել նրան:

«Ես խնդրում եմ բոլոր գործատուներին՝ վճարել այն բոլոր աշխատակիցների աշխատավարձը, որոնք կարող են աշխատել տանից: Այս հարցում կարծում եմ բոլորս համերաշխ կգտնվենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում