Հուլիսի 23-ը կետերի եւ դելֆինների համաշխարհային օրն է

Հուլիսի 23-ը կետերի եւ դելֆինների համաշխարհային օրն է

Ամեն տարվա հուլիսի 23-ին աշխարհի բոլոր ջրային պետությունները նշում են կետերի եւ դելֆինների համաշխարհային օրը: 1986-ին կետերի պահպանության միջազգային կոմիսիան արգելք դրեց որսի վրա: Կետերը գոյություն են ունեցել դեռեւս 55 մլն տարի առաջ: Դրանք աշխարհում ամենամեծ կենդանիներն են:

Կետի միջինը երկարությունը 22-27 մ է: Միջին կետն ունի 2 700 մարդու քաշ, սիրտը մեկ մեքենայի չափ է եւ կշռում է 600-700 կգ: Դույլի հաստությամբ երակներում անցնում է 8 000 լ արյուն: Բոլոր կենդանիներից կետերն ամենաբարձր ձայնն են արձակում: Ունեն թույլ տեսողություն: Լսողությունը կետի ամենաուժեղ զգայարանն է: Այն օգնում է ճիշտ կողմնորոշվել ջրում եւ սնունդ հայթայթել:

Տարվա 8 ամիսների ընթացքում կետերը գրեթե ոչինչ չեն ուտում, այլ բավարարվում են հավաքված ճարպերով: Իսկ ամռանը նրանք անդադար են սնվում, օրական մինչեւ 3 տ սնունդ են ընդունում:

Հնագույն ժամանակներից մարդիկ ընդգծված խնամք էին տածում նաեւ դելֆինների նկատմամբ: Հին Հունաստանում դելֆինների սպանությունը հանցանք էր: Հույները դելֆիններին անվանում էին «սուրբ ձկներ»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում