ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսով վարակված 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը մեկուսացված է. Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը մեկուսացված է. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։

«Մեկուսացված են թվով 57 անձ»,- գրել է նախարար Թորոսյանը։Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել», ինչից հետո «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:

Նախարարությունը կոչ էր արել հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում